Map of the Soul: 7

Map of the Soul: 7
BTS ստուդիական ալբոմ
ԹողարկվածՓետրվարի 21, 2020 (2020-02-21)
Ժանր
Տևողություն74:52
Լեզուկորեերեն
Լեյբլ
BTS-ի ալբոմների ժամանակագրություն
BTS World: Original Soundtrack
(2019)
Map of the Soul: 7
(2020)
Map of the Soul: 7 – The Journey
(2020)
Սինգլներ Map of the Soul: 7  ալբոմից
  1. «Black Swan»
    Թողարկվել է՝ Հունվարի 17, 2020
  2. «On»
    Թողարկվել է՝ Փետրվարի 21, 2020

«Map of the Soul: 7», հարավկորեական BTS խմբի չորրորդ (ընդհանուր յոթերորդ) ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2020 թվականի փետրվարի 21-ին Big Hit Entertainment լեյբլում։ Սա 2019 թվականին թողարկված «Map of the Soul: Persona» մինի ալբոմի շարունակությունն է։ Խումբն ալբոմը «խորապես անձնական» է նկարագրել, ինչպես նաև նշել է, որ ալբոմը ոգեշնչված է իրենց դեբյուտից յոթ տարիների ընթացքում անցած ճանապարհից ու փորձից։ «Map of the Soul: 7»-ը նկարագրվել է որպես փոփ, R&B և հիփ հոփ ժանրերի ալբոմ, որում նաև առկա են ռոքի, թրեպի և EDM-ի տարրեր։ Ալբոմի երգերի տեքստերում շոշափվում են կշռադատության, ինքնադիտողության և ինքդ քեզ ընդունելու թեմաները։

Ալբոմի վրա BTS-ը աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Հոլզին, Էդ Շիրանը, Թրոյ Սիվանը և Սիան։ Ձայնապնակը հիմնականում պրոդյուսերավորված է Pdogg-ի կողմից, պրոդյուսերների շարքում են նաև Շուգան, Ջիմինը, Ֆրեդ Գիբսոնը, Hiss Noise-ն, El Capitxn-ը, Supreme Boi-ն, Arcades-ը և ուրիշները։ «Map of the Soul: 7» ալբոմի թողարկումից հետո այն արժանացել է քննադատների բարձր գնահատականներին։

«Map of the Soul: 7» ալբոմն հսկայական առևտրային հաջողության է հասել, ավելի քան 20 երկրների չարթերում զբաղեցնելով առաջին հորիզոնականը և դարձել է 2020 թվականի ամենավաճառված ալբոմը։ BTS-ը դարձել է առաջին ասիական խումբը, որը կարողացել է գլխավորել աշխարհի հինգ լավագույն երաժշտական շուկաների չարթերը։ ԱՄՆ-ում այն դարձել է խմբի չորրորդ ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 չարթը, թողարկման առաջին շաբաթում վաճառվելով ալբոմի 422,000 (ներառյալ 347,000 վաճառքները) համարժեք միավոր։ Թողարկումից ինը օրվա ընթացքում ալբոմը Gaon Album Chart չարթի պատմության մեջ առաջին անգամ վաճառվել է 4.1 միլիոն օրինակով՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ որպես Հարավային Կորեայի ամենավաճառված ալբոմ և Korea Music Content Association-ի կողմից հավաստագրվել է քառակի միլիոն վաճառքով։ Այն պլատինե է հավաստագրվել ԱՄՆ-ում և Ճապոնիայում և ոսկե է հավաստագրվել յոթ երկրներում։

Ալբոմին աջակցելու համար թողարկվել են երկու սինգլներ, որոնք ընդգրկվել են ԱՄՆ-ի Billboard Hot 100 չարթում։ Առաջին սինգլը՝ «Black Swan»-ը դեբյուտ է կատարել 57-րդ հորիզոնականում, մինչդեռ «On» սինգլը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, դառնալով խմբի թոփ 5-ում ընդգրկված առաջին երգը։ «Map of the Soul: 7» ալբոմը հաղթել է 2020 թվականի Genie Music Awards, Mnet Asian Music Awards, Melon Music Awards և People's Choice Awards մրցանակաբաշխությունների «Տարվա ալբոմ» անվանակարգում, մինչդեռ «On»-ը հաղթել է 2020 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության «Լավագույն փոփ», «Լավագույն խորեոգրաֆիա» և «Լավագույն քեյ փոփ» անվանակարգերում։ Խումբն ալբոմն աջակցելու համար ելույթ է ունեցել «Ուշ երեկոյան շոու Ջեյմս Քորդենի հետ» և «Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու» հեռուստատեսային նախագծերում, ինչպես նաև հարավկորեական տարբեր երաժշտական նախագծերում, ներառյալ «M Countdown»-ում, «Երաժշտական բանկում» և «Inkigayo»-ում։ Խումբը նաև հայտարարել է իր չորրորդ՝ «Map of the Soul Tour» շրջագայության մասին։

  1. 1,0 1,1 1,2 1,3 DeVille, Chris (2020 թ․ փետրվարի 24). «BTS Are K-Pop's Beatles. Map Of The Soul: 7 Is Their White Album». Stereogum. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search